Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գիտնականները մոլորակ են հայտնաբերել, որտեղ տարին 19 օր է

Գիտնականները մոլորակ են հայտնաբերել, որտեղ տարին 19 օր է
08.07.2018 | 23:30

Էկզոմոլորակը գտնվում է մեզնից 600 լուսային տարի հեռավորության վրա:
Նոր մոլորակը կոչել են EPIC 211945201b կամ K2-236b, և այն 27 անգամ մեծ է Երկրից՝ գրում է hronika.info-ն: Առաջին անգամ երկնային մարմինը նկատվել է Kepler աստղադիտակով, հնդիկ գիտնականների խումբը հաստատել է, որ դա մոլորակ էր, այլ ոչ թե երկնաքար կամ այլ տիեզերական օբյեկտ: Մոլորակը շատ արագ է պտտվում արևանման աստղի շուրջը, ուստի տարին տևում է 19,5 երկրային օր:

K2-236b-ը մոտ յոթ անգամ ավելի մոտ է իր աստղին, քան Երկիրն արևին: Սա նշանակում է, որ մոլորակի մակերեսի վրա ջերմաստիճանը կարող է լինել մոտավորապես 600 աստիճան C, և քիչ հավանական է, որ այնտեղ կյանք լինի:

Դիտվել է՝ 4009

Մեկնաբանություններ